«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2007-09-20 | #172, 2007-09-21 | #173, 2007-09-25


ԱՅՍՕՐ

Ժամը 10:00-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակների հանձնում:

Ժամը 10:30-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսը կմասնակցեն Դարֆուրի եւ մյուս բոլոր ցեղասպանություններին վերջ տալուն նվիրված միջոցառմանը:

Ժամը 11:00-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում տեղի կունենա մամուլի ասուլիսՙ նվիրված «Դի Էյջ Էլ» ընկերության 15-ամյակին:

Ժամը 11.00-ին «Հայելի» ակումբում կհանդիպեն Վահագն Խաչատրյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Ժամը 11:30-ին «Վիասֆեր» տեխնոպարկում ՀՀ նախագահի մասնակցությամբ կբացվի «Սինոփսիս Արմենիա» ընկերության նոր գրասենյակը:

Ժամը 12:00-ին Ժուռնալիստների միությունում տեղի կունենա ՀՀ քաղծառայողների խորհրդի եւ Հայ պետական ծառայողների միության մամուլի ասուլիսը:

Ժամը 12:00-ին մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակում տեղի կունենա Արմեն Հարությունյանի մամուլի ասուլիսը:

Իսկ նույն ժամին արդեն «Հայելի» ակումբի հյուրերն են լինելու Արաքս Մանսուրյանը եւ Շուշան Պետրոսյանը:

Ժամը 12.00-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Հայֆեստ» փառատոնի մասին:

Նույն ժամին «Փաստարկ» ակումբի հյուրը կլինի Վիկտոր Դալլաքյանը:

Ժամը 13:00-ին «Հայացք» ակումբում տեղի կունենա ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանի մամուլի ասուլիսը:

Ժամը 13.00-ին նույն ակումբը կհյուրընկալի Վահան Հովհաննիսյանին:

Ժամը 14.00-ին ԿԳՆ-ում տեղի կունենա դպրոցական համակարգի ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը:

Նույն ժամին «Ուրբաթ» ակումբի հյուրը կլինի Արշակ Սադոյանը:

Ժամը 15:30-ին Ազգային պատկերասրահի 2-րդ հարկում տեղի կունենա «Արմենիան քոփեր փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի շնորհանդեսը:

Վաղը

Ժամը 16.00-ին «Արմենիա-Մարիոթում» տեղի կունենա «կլոր սեղան» Հայաստանում հեղինակային իրավունքի մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4