«Ազգի» երեկվա համարում «Ինչո՞ւ սկսեց խոսել Օկրուաշվիլին եւ ինչո՞ւ է լռում Սաակաշվիլին» հոդվածում սխալմամբ Վրաստանի ներկայիս ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն «դարձրել ենք պաշտպանության նախարար»: «Ազգը» շնորհակալություն է հայտնում ուշադիր ընթերցողներինՙ վրիպումը նկատելու, ինչպես նաեւ Վանո Մերաբիշվիլու հետ «Ազգի» փետրվարի 23-ի համարում տպագրված բացառիկ հարցազրույցը հիշատակելու համար, որտեղ անդրադարձել էինք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրների լուծման Մերաբիշվիլու դիրքորոշմանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ