«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2007-09-26 | #175, 2007-09-27 | #176, 2007-09-28


«ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՄԻ ԽԱՂԻ, ՈՐԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է ՈՉ ՃԻՇՏ ԲԱՆ»

Վազգեն Մանուկյանը հաղթելո՞ւ է

Արդյոք նախագահական ընտրությունները կնմանվե՞ն խորհրդարանական ընտրություններին, երբ ընդդիմությունը չմիավորվելով` փոշիացրեց ձայները: Երեկ լրագրողներին հանդիպած Վազգեն Մանուկյանը այդ վտանգը չտեսավ, քանի որ նախագահական ընտրություններին, նրա կարծիքով, բոլորը ձայն են տանելու հիմնական թեկնածուից, եւ այստեղ փոշիացման խնդիր ընդհանրապես չկա:

Վազգեն Մանուկյանն առաջադրվելու է, եւ այս պահին չի տեսնում այն թեկնածուին, որի օգտին կհաներ իր թեկնածությունը, նույնիսկ ընդդիմության մեջ կան թեկնածուներ, որոնց ինքը չի պաշտպանի. «Կամուրջները դատարկ սպասում են իրենց անցորդներին», բոլոր հնարավոր ապագա բանակցությունների համար կամուրջ պահեց նա:

Արդյոք միասնական թեկնածուով բեւեռ կարո՞ղ է ձեւավորվել. «Միասնական թեկնածո՞ւ` գուցեեւ: Կարող է նաեւ 5-6 թեկնածու լինեն, սակայն եթե երեք-չորսը միավորվեն, մյուսները կդառնան երկրորդական», ենթադրեց նա:

«Ես գնում եմ ընտրությունների` հաղթելու համար, եթե հաղթանակի տարբերակ չկա` մասնակցել մի խաղի, որով դու լեգիտիմացնելու ես ոչ ճիշտ բան, իմաստ էլ չունի», ասում է տարբեր ընտրություններում մեծ փորձ կուտակած ԱԺՄ-ական լիդերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4