Ինչպես տեղեկանում ենք ֆինանսական շրջանակներից, լիբանանյան «Բիբլոս բանկը» բանակցում է հայկական «ԻԹԲ միջազգային առեւտրային բանկի» ձեռքբերման վերաբերյալ եւ այդ բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են:
Հիշեցնենք, որ վերջերս փոխվեց հայկական մեկ այլ բանկիՙ «Հայներարտբանկի» սեփականատերը: Մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանին պատկանող ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունն այդ բանկը գնեց բրիտանահայ խոշոր գործարար Վաչե Մանուկյանից: Իսկ «Գազպրոմբանկն» էլ այժմ բանակցում է «Առէքսիմբանկը» ձեռք բերելու նպատակով: Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանում գործելու մտադրություն ունեցող լիբանանյան մյուս հայտնի բանկըՙ «Կրեդիտ բանկը» նույնպես ձեռք է բերելու հայկական բանկերից մեկը, թե՞ ստեղծելու է իր մասնաճյուղը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ