«Դիվանագետների կանանց ասոցիացիայի», ինչպես նաեւ բարեգործական մի քանի կազմակերպությունների նախագահ Նանի Օսկանյանի նախաձեռնությամբ տասը տարի առաջ Թեքեյան մշակութային միության հարեւանությամբ, հայտնի «Շալե» սրճարանի կողքը ստեղծվեց մանկական ազատ խաղահրապարակ: Երեւանյան առաջին անվճար խաղահրապարակն այս տարիներին դարձել է բազմաթիվ մանուկների սիրելի վայրը, որը օրվա տարբեր ժամերին մանկաշատ է:
Այժմ, սակայն, խաղահրապարակի խաղալիքները մաշվել, վնասվել են` փոքրիկների համար դառնալով վտանգավոր: Նանի Օսկանյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է խաղահրապարակում նոր խաղալիքներ տեղադրել կամ վերանորոգել եղածները: Արտգործնախարարի կինըՙ բարեգործական տարատեսակ ծրագրեր նախաձեռնող Նանի Օսկանյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է խաղահրապարակը, բայց խոստացավ անպայման այցելել. «Գնամ, նայեմՙ ինչ մակարդակի վրա է այդ տեղը, մի քիչ նոր խաղալիքներ տեղադրենք, քանի որ արդեն տասը տարի բացվել է այդ խաղահրապարակը եւ հավանաբար արդեն մաշված կլինի: Անպայման կնայեմՙ ինչ կարելի է անել»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ