Արտգոծնախարարության մամուլի կենտրոնը տարածել է Վարդան Օսկանյանի հայտարարությունը ԱՄՆ նախկին պետքարտուղարների համատեղ նամակի մասին, որին «Ազգ»ը անդրադարձել էր նախորդ համարում:: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վրդովմունքով ծանոթացա ԱՄՆ նախկին պետքարտուղարների նամակի բովանդակությանը, որով դրդում են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տապալել 106-րդ բանաձեւը»: Օսկանյանը նշում է, որ հատկապես անազնիվ է այն հայտարարությունը, ըստ որի այդ բանաձեւը «վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման հասնելու ջանքերին»: Հայաստանի արտգործնախարարը ափսոսանքով նշում է, որ որեւէ գործընթաց, որը կխթաներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, գոյություն չունի: Հայտարարության վերջում Վարդան Օսկանյանը նշում է, որ նամակ է գրել Նենսի Փելոսիինՙ «արտահայտելով մեր խոր մտահոգությունները եւ ցրելով հետեւանքների մասին այն սին հայտարարությունները, թե որեւէ բանաձեւ, որն անդրադառնում է մարդու իրավունքների ու ցեղասպանության հարցերին, կարող է վնասել որեւէ երկկողմ հարաբերություններին»: