«Ազգը» անդրադարձել է «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա հարձակման դեպքի մանրամասներին: Երեկ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը, որը շարունակում է Հ. Գալաջյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը, Գալաջյանի նկարագրելով կազմել է նշված հանցագործությունը կատարած անձանցից մեկի մոտավոր դիմապատկերը, որն այդ պահին եղել է կեպիով:
Ոստիկանությունը դիմում է քաղաքացիներինՙ եթե որեւէ տեղեկություն ունեն դիմապատկերում պատկերված անձի, ինչպես նաեւ նշված հանցագործության վերաբերյալ, հայտնեն ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին, կամ զանգահարեն 55-02-02, 55-76-55, (091) 45-18-20 հեռախոսահամարներով: Տեղեկություն հայտնած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ