Մայր աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշեն վարդապետ Սանոսյանը:
Հայրապետական վճռի կայացման համար հիմք է ծառայել Արշեն վարդապետի դիմումը: Կարգալույծ հռչակված վարդապետը այսուհետեւ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունովՙ Տիգրան Սանոսյան: