Սեպտեմբերի 30-ի կեսգիշերին, Գյումրի-Սպիտակ մայրուղու «Ավետիքի աղբյուր» հատվածում, անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել եւ տեղում մահացել է նախկին նշանավոր ծանրորդ Խաչատուր Քյափանակցյանը:
Նա ծնվել է 1968-ին: Շուրջ 10 տարի եղել է ԽՍՀՄ հավաքականի կազմում, սահմանել է Եվրոպայի եւ աշխարհի բազմաթիվ ռեկորդներ, դարձել է ԽՍՀՄ եւ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 1996-ին կայացած օլիմպիական խաղերին, իսկ 2005-ից ծանրամարտի Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչն էր: Նրա ներդրումը մեծ էր 2007 Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում Հայաստանի ծանրորդների հաջողության գործում:
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ