Հոկտեմբերի 14-17-ը Հայաստանում եւ Արցախում ավանդաբար կանցկացվեն Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը: Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, Բուլղարիայի, Հունգարիայի, Անգլիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իրանի եւ այլ երկրներում ձեւավորված հայկական համայնքներից ժամանած պատվիրակությունները կմասնակցեն Օրերի շրջանակներում Հայաստանում եւ Արցախում անցկացվելիք միջոցառումներին:
Ամենամյա դարձած Օրերը նպատակաուղղված են Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդմանը եւ յուրօրինակ հնարավորություն են տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամների համար տեղում ծանոթանալու հայաստանյան պայմաններին, քննարկելու հնարավոր ներդրումային ծրագրեր:
ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն շարունակում են «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագիրը: Արդեն իսկ համակարգչային դասարաններում ու լսարաններով ապահովված 500-ից ավելի կրթական հաստատությունների շարքում կավելանան եւս մի քանի տասնյակ դպրոցներ, որտեղ համակարգչային դասարանների բացմանը ներկա կլինեն Օրերի պատվիրակության անդամները:
Ներկայացնում ենք Օրերի ծրագիրը.
ԾՐԱԳԻՐ
(14-17-ը հոկտեմբերի, 2007 թ.)
14 հոկտեմբերի, կիրակի
9:00 Պատվիրակության անդամների խմբի մեկնում ԼՂՀ` մասնակցելու Օրերի միջոցառումներին:
15 հոկտեմբերի, երկուշաբթի
9:00 Պատվիրակության անդամների խմբերի մեկնում Շիրակի, Լոռու (ռուսալեզու Ֆիոլետովո եւ Լերմոնտովո գյուղեր), Գեղարքունիքի մարզ, ք. Դիլիջան (առանձին ծրագրերով):
Հանդիպումներ ըստ հետաքրքրությունների
10:00 Սփյուռքի կրթական ոլորտի ներկայացուցիչների հանդիպումներ Երեւանի դպրոցների մանկավարժների եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ղեկավարության հետ: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ ՀՀԿ համատեղ կազմակերպած եւ սփյուռքի հայկական դպրոցների մանկավարժներին մեթոդաբանական օգնությանն ուղղված մանկավարժական ընթերցումների արդյունքների ամփոփում:
14:00 Սփյուռքի եւ Հայաստանի նկարիչները Հայաստանի նկարիչների միությունում:
14:30 Սփյուռքի եւ Հայաստանի գրողները Հայաստանի գրողների միությունում:
13:00 Սփյուռքի եւ Հայաստանի լրագրողները Հայաստանի ժուռնալիստների միությունում:
14:00 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում: Քննարկման թեման. «Համահայկական միջազգային երիտասարդական կոնֆերանսի հռչակագիրը եւ հայ երիտասարդության խնդիրները»:
11:00 ՀՀԿ եւ ՌՀՄ ղեկավարության մամուլի ասուլիս:
12:30-14:00 ՀՀԿ եւ ՌՀՄ ղեկավարության հանդիպում պատվիրակությունների ղեկավարության հետ:
18:00 «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության դպրոցականների եւ ուսանողների Միջազգային III մրցույթի արդյունքների ամփոփման արարողություն:
16 հոկտեմբերի, երեքշաբթի
10:00-11:30 Պսակադրում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում:
12:00-14:00 ՀՀԿ եւ ՌՀՄ ղեկավարության հանդիպում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամների հետ (առանձին ծրագրով):
Բանակի օր
- Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում:
- Պատվիրակության անդամների այցելություն զորամասեր (առանձին ծրագրերով):
17:00 -Նուբարաշենի զորամաս
15:00 -Արմավիրի զորամաս,
- Երեւանի մայրաքաղաքային գունդ,
15:30 -ՀՀ-ում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատ:
15:00 -Պատվիրակության անդամների մասնակցություն ՀՀԿ անդամ Ավանդական կարատեի ֆեդերացիայի դպրոցի ուսումնական տարվա բացման արարողությանը:
17 հոկտեմբերի, չորեքշաբթի
Սփյուռքի օր
Սփյուռքի հայկական համայնքներին նվիրված միջոցառումներ.
11:30 - Ռուսաստանի համայնք, Երեւանի թիվ 163 դպրոցում,
- ԱՄՆ-ի համայնք, Երեւանի Չարենցի անվան թիվ 67 դպրոցում,
- Ֆրանսիայի համայնք, Երեւանի թիվ 119 դպրոցում:
Օրերի անցկացման ընթացքում նախատեսվում են նաեւ.
- ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության ներկայացուցիչների հանդիպում ՀՀ ղեկավարության հետ:
- Ռուսաստանյան առաջատար բժիշկների խմբի կողմից ավանդական դարձած «Բաց դռների օրեր», հանդիպումներ ՀՀ առողջապահության նախարարությունում, անվճար խորհրդատվություն Երեւանի բնակչության անապահով խավերի համար, դասախոսություններ եւ զեկույցներ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար:
- ՀՀԿ եւ ՌՀՄ պատվիրակության անդամների այցելություն Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքներ:
- Համակարգչային դասարանների բացում Երեւանի եւ մարզերի դպրոցներում: