«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ԴԻՄՈՒՄ

Ընդդեմ անգործության

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանները դիմել են ՀՀ արդարադատության նախարարին` «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անգործությունը քննելու խնդրանքով: Պաշտպան Արա Զաքարյանը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ նրանք դիմել էին «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին իրենց պաշտպանյալներին վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, սակայն վարչակազմը դիմում չի ներկայացրել միջգերատեսչական անկախ հանձնաժողովին: Պաշտպանները նաեւ հայտնել են, որ հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը կլսի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու կարգը սահմանող նորմերը ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին: Դատապաշտպանները նաեւ հայտնել են, որ մտադիր են բողոքարկել քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռը, որով անփոփոխ էին թողնվել Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի պատժաչափերը, իսկ Վահան Արոյանի մասով պատժաչափը 6 ամսով խստացվել էր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4