«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ՕՐԱԿԱՐԳ

- Ժամը 11.00-ին մշակույթի նախարարության շենքի մոտից լրագրողները կուղեւորվեն Գյումրի մասնակցելու Շերամի 150-ամյակին նվիրված միջոցառումներին:

- Նույն ժամին ԿԳՆ-ում տեղի կունենա միջոցառումներ նվիրված ուսուցչի օրվան: Ժամը 12.00-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի կունենա ամերիկյան ստեպ պար ներկայացնող Թոնի Վաայի Tap City խմբի մամուլի ասուլիսը:

- «Տեսակետ» ակումբում ժամը 12.00-ին Արմեն Աշոտյանը կխոսի «Գաղափարական պայքար եւ նախագահական ընտրություններ» թեմայով:

- Նույն ակումբում ժամը 13.00-ին լրագրողները կհանդիպեն Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:

- Ժամը 12.00-ին «Հայացք» ակումբի հյուրը կլինի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

- Նույն ժամին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա Եվգենի Գրիշկովեցի ասուլիսը:

- Ժամը 13.00-ին «Արմենիա-Մարիոթում» տեղի կունենա ԱՊՀ գլխավոր դատախազների վեհաժողովը:

- Մեկ ժամ անց ՄԱԱ-ի հյուրը կլինի ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան միության ատենապետ Հարություն Արզումանյանը:

- Ժամը 14.00-ին «Ուրբաթ» ակումբի հյուրն է լինելու սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը:

- ժամը 14:00-ին «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի գրասենյակում` Մոսկովյան 38, բն.10, տեղի կունենա կլոր սեղան` Երեւանի անտառային տարածքների, կանաչապատման եւ աղբահանության խնդիրների վերաբերյալ:

- Հազարամյակի մարտահրավերների եւ Հայաստանի շահառուների խորհրդի երկրորդ կազմի առաջին նիստը տեղի կունենա ժամը 15.00-ին ՀՄՀ-Հայաստան գրասենյակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4