«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


«ԳՅՈՒՄՐԻՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ինչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, տղամարդկանց «Գյումրի» թիմը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողացել ժամանել Երեւանՙ մասնակցելու «Պոլիտեխնիկի» հետ առաջնության կիսաեզրափակիչ հանդիպմանը: Գյումրեցիներին գրանցվել է տեխնիկական պարտություն 0-20 հաշվով եւ թիմը դուրս է մնացել հետագա պայքարից:

Ամենացավալին այն է, որ «Գյումրին» առաջնությունից դուրս մնաց Գյումրիի քաղաքապետարանի պատճառով, որն առաջնության վճռական փուլում հրաժարվել է թիմի հետագա ֆինանսավորումիցՙ չտրամադրելով անհրաժեշտ 30-40 հազար դրամը: Այս առնչությամբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան իր խորը հիասթափությունն է արտահայտել, նշելով, որ Գյումրին այլեւս ներկայացված չէ Հայաստանի առաջնությունում, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ մարզում մարզաձեւի զարգացման վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4