«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՄԵԿ ՇԱԲԱԹ ԵՎՍ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՄՆԱ ՆՈՒՅՆԸ

Ինչպես տեղեկացանք օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գեւորգյանից, առաջիկա մեկ շաբաթում հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի լինի: Սպասվում է առանձնապես առանց տեղումների եղանակ մինչեւ հոկտեմբերի 13-ը, իսկ 14-ինՙ երեկոյան ժամերին Երեւանում անձրեւի հավանականությունը բարձր է: Շաբաթվա ընթացքում Արարատյան դաշտում եւ Երեւանում սպասվում է 23-26 աստիճան տաքություն ցերեկվա ժամերին, իսկ գիշերըՙ 8-11: Լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-20 աստիճան տաքություն, գիշերըՙ 1-6: Լեռնային շրջաններում հնարավոր է ջերմաստիճանի իջեցում մինչեւ 0-ին մոտ, սակայն բացասական ջերմաստիճաններ ու ցրտահարություններ չեն սպասվում: Առաջիկա 5 օրերին դրսից ցուրտ օդային հոսանքներ չեն սպասվում, եղանակը որոշակի փոփոխության չի ենթարկվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4