Կանադայում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Արման Հակոբյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ՀՀ քաղաքացիական օդանավային վարչության նախագահ Արտյոմ Մովսիսյանի ներկայությամբ եւ ավելի քան երկու հազար խանդավառ եւ տոնական ապրումներով ոգեւորված կանադահայերի մասնակցությամբ սեպտեմբերի 22-23-ին եռագույն դրոշների ծածանումների ներքո Մոնրեալում (Կանադա) նշվել է Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձը, հաղորդում է «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի հոկտեմբերի 1-ի համարը: Միջոցառումը կազմակերպված է եղել կանադահայոց առաջնորդության եւ կոնգրեսի մասնակիցՙ Թեքեյան մշակութային միության, ՀԲԸՄ-ի, Պոլսահայ մշակութային միության, Ալեք Մանուկյանի վարժարանի, ՌԱԿ, ՍԴՀ կուսակցությունների, Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Խաչ զույգ ծուխերի աննախադեպ միասնական ոգու դրսեւորումով:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ