Գազանաբար ոչնչացվում է Գառնիի մոտակայքում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիան: Բնության ստեղծած այդ հրաշքը նորից է դարձել մի շարք վայ-գործարարների կապիտալ հավաքելու մոլուցքի զոհը: Մի շարք կազմակերպություններ եւ անհատներ հաղորդագրություններ են տարածելՙ խնդրելով բոլորին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն բնության այդ հրաշքի: Հիշեցնենք, որ նման ավերում առաջին անգամ սկսվել էր դեռ անցած տարի, սակայն լրատվամիջոցների ակտիվ միջամտությունից հետո հնարավոր եղավ կասեցնել այդ բարբարոսությունը: Սակայն վանդալները վերադարձել են եւ նոր թափով են ձեռնամուխ եղել սիմֆոնիայի ավերմանը: