«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2007-10-09 | #184, 2007-10-10 | #185, 2007-10-11


ՋՈՐՋ ԲՈՒՇՆ ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի քննարկումից մի քանի ժամ առաջ ելույթ են ունեցել ԱՄՆ-ի նախագահը եւ պետքարտուղարը, կոչ անելով չդնել հարցը քննարկման: Կոնդոլիզա Ռայսը մասնավորապես շեշտել է, որ այս բանաձեւի ընդունումը «խնդրահարույց» կդարձնի ԱՄՆ-ի համար մերձավորարեւելյան քաղաքականությունը:

Հայ կանայք են սպանվել Իրաքում

«Ազդակը» հաղորդում է, որ երեկ Բաղդադում ավստրալական անվտանգության մասնավոր ընկերության զինյալների արձակած կրակից զոհվել է 2 հայ կին` 48-ամյա Մարո Տիշչեքեյանը եւ 34-ամյա Ժնեւիա Գասպարյանը: Մեքենայում գտնվող երկու այլ կանայք, որոնք քրիստոնյա են եղել, ծանր վերքերով տեղափոխվել են հիվանդանոց:

Տեսահոլովակ ի պաշտպանություն 106-ի

Ամերիկայի հայկական համագումարը տեսահոլովակ է թողարկել` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելիք 106-րդ բանաձեւի: Տարածված հաղորդագրության մեջ խորհուրդ է տրվում տեսահոլովակը տարածել Կոնգրեսում կոչովՙ քվեարկել հօգուտ 106-րդ բանաձեւի:

Կրկին Տեր-Պետրոսյան-Դեմիրճյան հանդիպում

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ երկու քաղաքական գործիչներն արդեն հանդիպել էին եւ քննարկման հիմնական թեման էր եղել ներքաղաքական զարգացումները երկրում:

Ձերբակալություն Ղարաբաղում

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի նախկին ներկայացուցիչ Գրիշա Ստեփանյանը ձերբակալվել է: Ըստ նախնական տվյալների, ձերբակալության պատճառը ֆինանսական խախտումներն են, որոնք նա կատարել է Ստեփանակերտի հացի գործարանը եւ ալրաղացը ղեկավարելու ժամանակ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4