«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՀԱՅ-ԿՈՐԵԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 15-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ ԵՆ

Նոյեմբերի 4-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նշվելու է հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը կազմակերպել են Կորեայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը, ՀՀ-ում Կորեայի պատվո հյուպատոսությունը, Հայաստանի արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները: Տոնական միջոցառմանը, ի թիվս այլ ելույթների, հանդես կգա նաեւ կորեական Եչ Ժոն ազգային ավանդական պարային խումբը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4