«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2007-10-27 | #198, 2007-10-30 | #199, 2007-10-31


ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Երեկ Երեւանում բացվեց «Սեֆ ինթերնեյշնլ» վարկային կազմակերպության նոր գրասենյակը: Բացման խոսքով հանդես եկած World Vision Armenia կազմակերպության տնօրեն եւ ներկայացուցիչ «Սեֆ ինթերնեյշնլում» Մարկ Քելլիի ելույթից հետո ողջույնի խոսք ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ վարկային այս ընկերության ակտիվներն ավելացել են 2,5 անգամ: ԿԲ նախագահը ներկաներին հայտնեց, որ կառավարությունը հաստատել է մի փաստաթուղթ, որը մեղմացրել է վարկային կազմակերպությունների նկատմամբ պահանջները: Մասնավորապես, վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ավելացնելու վարկավորման ծավալները, թողարկել պարտատոմսեր եւ ավելացնելով ակտիվները, դառնալ առեւտրային բանկեր: Տիգրան Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ վարկային կազմակերպությունները ոչ միայն քանակապես են ավելացել, այլեւ ավելի հաջողակ գործունեություն են ծավալում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4