Երեկ ԱՄՆ խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր բաց դռների միջոցառումՙ նշելու Հայաստանում իր ծրագրի իրականացման 15-ամյակը: Միջոցառմանը ներկա էին խաղաղության կորպուսի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Ռոնալդ Չեթթերին եւ տարածաշրջանային տնօրեն Ջեյ Քաթսենին:
ԱՄՆ խաղաղության կորպուսի վաշինգտոնյան գրասենյակի տնօրենը միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է աշխարհի երիտասարդության շրջանում կամավորականության սկզբունքի խթանման մեծ նշանակությունը:
Խաղաղության կորպուսը Հայաստանում գործում է 1992-իցՙ մեր երկրի կառավարության հրավերով: Այդ ժամանակվանից Հայաստանում աշխատել են խաղաղության կորպուսի 574 կամավորներ: 1961-ին նախագահ Ջոն Քենեդու հիմնադրած ԱՄՆ խաղաղության կորպուսի նպատակն է մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, ամրապնդել միմյանց հանդեպ ունեցած պատկերացումները:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ