Հոկտեմբերի 31-ին, ժամը 20-ին Ֆրայբուրգի Մարիենբադի թատրոնում կկայանա հայկական գրական երաժշտական երեկոՙ թատրոնի եւ կինոյի դերասան Միշայել Հանեմաննի եւ դուդուկահար Ռուստամ Ղազարյանի մասնակցությամբ:
Կընթերցվեն հատվածներ Օսիպ Մանդելշտամի «Հայկական ճամփորդությունից», գոհարներ հայ հին գրականությունիցՙ Ֆրիկի, Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից, ժամանակակից հեղինակներիցՙ Վիոլետ Գրիգորյանի, Հովիկ Հովեյանի, Հենրիկ Էդոյանի բանաստեղծություններից:
Երեկոն կազմակերպել են Բեռլինի Զայդենշփուր միությունը եւ վերոհիշյալ թատրոնը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա