Ձեռքի գնդակի Հայաստանի հավաքականն անհաջողության մատնվեց Թբիլիսիում անցկացված Եվրոպայի զարգացող երկրների ընտրական մրցաշարում, որտեղ մեր մարզիկների մրցակիցներն էին Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հավաքականները: Մեր ձեռնագնդորդները բոլոր երեք հանդիպումներում էլ զիջեցին մրցակիցներին (Վրաստան` 17-35, Մոլդովա` 17-33, Ադրբեջան` 18-41): Հարկ է նշել, որ մրցակիցների կազմում հանդես էին գալիս եվրոպական մի շարք առաջատար ակումբներում խաղացող մարզիկներ: Օրինակՙ Ադրբեջանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել ռուսաստանցի 7 ձեռնագնդորդներ: Իհարկե, նման պայմաններում մեր հավաքականից առանձնակի ակնկալիքներ չկային: Բացի այդ էլ, ձեռքի գնդակը մեր հանրապետությունում թե՛ մասսայականության, թե՛ զարգացման առումով բարվոք վիճակում չէ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ