«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2007-11-07 | #205, 2007-11-08 | #206, 2007-11-09


ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել են ԱՄՆ կառավարությունից ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյին (ՓԱԲ) մոտավորապես 280.000 ԱՄՆ դոլար սարքավորումներ նվիրաբերելու մասին նամակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը եւ ՓԱԲ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը:

Մինչեւ այժմ ԱՄՆ կառավարությունը ՓԱԲ-ին տրամադրել է 630.000 ԱՄՆ դոլարից ավելի օժանդակություն, իրականացվել են մի շարք այլ աշխատանքներ` մասնաշենքի վերանորոգում, աշխատակիցների վերապատրաստում եւ այլն: Նման ներդրումների նպատակն այն է, որ փորձաքննությունների բյուրոն ստանա հավատարմագրում որպես միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիա: Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ կառավարության ծախսերը գալիք մի քանի տարիներին կգերազանցեն երկու միլիոն դոլարը: Նոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ դեսպանատան թմրադեղերի դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնի (INL) կողմից: Հայաստանը կունենա գերժամանակակից ձգաբանական մանրադիտակներից մեկը: Այդ սարքը հնարավորություն կտա նույնականացնելու օգտագործած գնդակները եւ կատարել տարաբնույթ ձգաբանական փորձաքննություններ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4