«Հայաստան. մշակութային լանդշաֆտ» վերնագիրն էր կրում նոյեմբերի 9-ին, ժամը 19.00-ին Նոյս քաղաքի կաթոլիկ գրադարանին կից սուրբ Քուիրին գրական սրճարանում բացվող լուսանկարչական ցուցահանդեսըՙ հեղինակիՙ Մոնիկա Վերհահն-Մեեսի բանախոսությամբ: Լուսանկարչական այս ցուցահանդեսը 2007-ին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ մշակութային փոխանակման հիմնադրամի հիմնադիր, Սեւանի Ծովազարդ գյուղում կառուցվող մշակութային կենտրոնի նախաձեռնող Մոնիկա Վերհահն-Մեեսիՙ քրիստոնեության օրրան Հայաստանին նվիրված երրորդ միջոցառումն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա