Բաթումում անցկացված Աջարիայի թենիսի բաց առաջնությունում բավական հաջող մրցելույթներ են ունեցել Հայաստանի պատանի թենիսիստները` նվաճելով 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում գերազանց է հանդես եկել Սեդրակ Խաչատրյանը, որը հաղթելով բոլոր մրցակիցներին, արժանացել է ոսկե մեդալի: Տարիքային իրենց խմբերում ուժեղագույններ ճանաչվեցին նաեւ Միքայել Ավետիսյանը (մինչեւ 12 տարեկաններ), Մուշեղ Մանվելյանը (մինչեւ 10 տ.) եւ Տաթեւիկ Հովհաննիսյանը (մինչեւ 8 տ.): Իսկ Աննա Սարգսյանը եւ Պատրիկ Եռանյանը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում արժանացել են արծաթե մեդալների:
Այս մրցաշարին Հայաստանը ներկայացրել են «Մասթերզ կլաս», «Արարատ» եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի մարզական ակումբի թենիսիստները: Հայաստանի պատանի թենիսիստները հրավերներ են ստացել մասնակցելու Վրաստանում եւ այլ երկրներում կայանալիք մրցումներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ