Միջազգային ճգնաժամային խումբը, որն զբաղվում է հակամարտությունների, այդ թվում ԼՂՀ հարցի ուսումնասիրմամբ, հայտարարություն է տարածել, զգուշացնելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վտանգի մասին: Այս հայտարարության մեջ թերեւս զարմանալին այն է, որ այս կառույցը հավասարության նշան է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երկուսին էլ մեղադրելով ռազմատենչ հայտարարություններով հանդես գալու մեջ: