«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2007-11-13 | #209, 2007-11-14 | #210, 2007-11-15


«ՀԱՅՈՑ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ»

Կահիրեի «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածի լույս ընծայման տասնամյակի առթիվ (որի մասին «Ազգը» ժամանակին տեղեկացրել է) Հայկական ազգային հիմնադրամի եւ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ հրատարակվել է «Հայոց լրագրությունը Եգիպտոսում» վերնագրով ուսումնասիրությունը, տեղեկացնում է «Արեւի» արաբերեն հավելվածի այս տարվա օգոստոսյան համարը, որը օրերս է հասել խմբագրություն:

Ուսումնասիրությունը կատարել է երիտասարդ գիտաշխատող Ռամի Ղաթա Սադիքը, որը դոկտորական աստիճանի հայցվոր է ձեւակերպված Կահիրեի համալսարանի հասարակական գիտությունների լրագրության բաժնում: Ունի տպագրված հոդվածներ 19-րդ դարում եգիպտական լրագրության պատմության վերաբերյալ:

Իննսունինը էջից բաղկացած աշխատությունը լուրջ քննության է առել «Արեւ» թերթի արաբերեն հավելվածի անցած տասը տարիների ընթացքում լույս տեսած (1998-ի հունվարից 2007-ի ապրիլը) հարյուր համարները, տալով մանրամասնություններ ընդգրկված նյութերի բնույթի, նպատակի եւ կարեւորության վերաբերյալ:

Գիրքը ներկայացրել եւ առաջաբանն է գրել Կահիրեի համալսարանի դոկտ. Ղաուաթիֆ Աբդուլ Ռահմանը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4