Գտնվել են Երեւան-Սոչի չվերթի 2006-ի մայիսին աղետի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ուղեւորներից երեքի դիակները: Նույնացման փորձաքննությամբ պարզվել է զոհվածների ինքնությունը: Փորձաքննության արդյունքների մասին տեղյակ է պահվել նրանց հարազատներին: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, կառավարությունը համապատասխան հանձնարարականներ է տվել զոհված ուղեւորների դիակները հարազատներին հասցնելու համար: