«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2007-11-14 | #210, 2007-11-15 | #211, 2007-11-16


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Երեկ կառավարությունը որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Տավուշի մարզի Իջեւանի քաղաքային համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանի լիազորությունները իր իսկ դիմումի համաձայն: Որոշվել է նաեւ հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Իջեւանի քաղաքապետն իր հրաժարականը պայմանավորել է այն հանգամանքով, որ քաղաքապետի ընտրության օրը համընկնում է նախագահի ընտրությունների օրվա հետ, ուստի ընտրողների համար ՏԻՄ ղեկավարի ընտրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, նպատակահարմար է համարել հրաժարականի միջոցով քաղաքապետի ընտրության օրը տեղափոխել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4