Նոյեմբերի 22-ին մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական, այս տարի նաեւ հոբելյանական հեռուստամարաթոնի «Մեկ ազգ, մեկ ապագա» լոգոն ներկայացնում է արեւին կառչած մի անձնավորություն: Արեւը, իմաստնացած մեր անցյալի պատմությամբ, նոր կյանք եւ կենսունակություն է խորհրդանշում, որն էլ իր հերթին բարգավաճում է բերում: Լոգոյի հեղինակը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, լոսանջելեսաբնակ արվեստագետ Էդիկ Բալայանն է:
«Գլխավոր մայրուղիներ, հիվանդանոցներ եւ դպրոցներ կառուցելով եւ վերանորոգելով մենք բարելավում ենք կյանքը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում», նշել է ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի «Հայաստան» հիմնադրամի պատասխանատու Մարիա Միհրանյանը, կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել հեռուստամարաթոնին:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ