Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքին համապատասխան ու Ծննդյան եւ Ամանորի տոնական օրերի կապակցությամբ կառավարությունը որոշել է 2008-ի հունվարի 3-ի եւ 4-ի աշխատանքային հինգշաբթի եւ ուրբաթ օրերը համապատասխանաբար տեղափոխել 2007-ի դեկտեմբերի 29 եւ 2008-ի հունվարի 12 շաբաթ օրերը: Հունվարի 3-ը եւ 4-ը լինելու են ոչ աշխատանքային օրեր, իսկ դեկտեմբերի 29 եւ հունվարի 12-ըՙ աշխատանքային:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ