Երեկ Երեւանի Նոր Նորք համայնքում տեղաց առաջին ձյունը: Ինչպես տեղեկացանք Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից, հանրապետության ողջ տարածքում դիտվում են տեղումներ: Վերջին երեք օրերին տեղացել են ձյան տեսքով տեղումներ լեռնային եւ նախալեռնային շրջաններում: Նախորդ գիշեր նույնիսկ ցածրադիր վայրերում տեղացել է ձյուն: Նոյեմբերի 25-ից ամենուրեք սպասվում է առանց տեղումների եղանակ 2-3 օր: Առատ ձյուն այս օրերին տեղացել է Ջերմուկում` 24 սմ ծածկույթով, Քաջարանում` 23 սմ, Կապանում` 27 սմ, Դիլիջանում ձյան ծածկույթը եղել է 10 սմ, հարավ-արեւելյան շրջանում հիմնականում դիտվեցին շատ տեղումներ, իսկ Մեղրիում ձյան շերտը հասել է 19 սմ-ի: Այս տարի սպասվում է մեղմ ձմեռ, դրական շեղումներով, նորմային մոտ ջերմաստիճանով: