Նոյեմբերի 27-ին բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամն արդարացման դատավճռով ազատ է արձակվել Բեռլինի մարզային դատարանի դահլիճից:
Այս լուրը մեզ փոխանցեց նրա դատապաշտպան Ստեփան Թաշչյանըՙ հավելելով, թե պահանջելու են նաեւ 50 հազար եվրո փոխհատուցում ՙ ազատազրկման դիմաց:
Հիշեցնենք, որ բեռլինաբնակ բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամը 2006-ի հոկտեմբերից գտնվել է կալանավայրում, ազատ արձակվել փետրվարի 14-ին:
Դատախազությունը նրան եւ մեկ ուրիշ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկիՙ 21-ամյա Մանուել Չարրին մեկուսարան էր ուղարկել, քանի որ 2006-ի օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ին նրանք ներկա էին եղել Բեռլինի կենտրոնում ծագած ծեծկռտուքին, որն այնուհետեւ վերածվել էր դանակահարության: Ամիսներ անց Ալեքսանդրին ձերբակալելու համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը հարցրել էր, թե հնարավո՞ր է, որ Չարրից բացի Ալեքսանդրն էլ մի քանի հարված հասցրած լինի, 35-ամյա տուժողը, որ 3 անգամ միայն Չարրի անունն էր հնչեցրել, 4-րդ անգամ կասկած էր հայտնել, թե միգուցե նա միակը չի եղել: «Ազգում» ժամանակին գրել էինք նաեւ նրա դատապաշտպան Թաշչյանի այն համոզումը, թե «Ալեքսանդր Աբրահամը դանակահարողից 20 մետր հեռու է եղել»:
2006-ին Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ճանաչված Արթուր Աբրահամի եղբորըՙ Ալեքսանդրին փետրվարին ազատ էին արձակելՙ դանակահարության մեջ նրա մասնակցության հիմքերի բացակայության առկայությամբ, 9 ամիս անցՙ նոյեմբերին դատարանը վճռեց, որ բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամն անմեղ է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա