Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը մասնակցեց Մոսկվայում անցկացված գեղասահքի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի խաղարկությանը: Պարտադիր ծրագրի կատարման ժամանակ մեր զույգը վաստակեց 30,04 միավոր եւ 10 զույգերի մրցավեճում գրավեց 4-րդ տեղը: Օրիգինալ պարի կատարման ժամանակ մեր գեղասահորդների ելույթը գնահատվեց 49,33 միավորով: Մրցումների վերջին օրը նրանք վաստակեցին 81,35 միավոր: Ընդհանուր հաշվարկով մեր գեղասահորդները 160,72 միավորով գրավեցին 6-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ