Նոյեմբերի 15-22-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվեց «Մեկ դերասանի թատրոնի» հերթական` 41-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների ավելի քան 100 արտիստներ: Փառատոնին մասնակցում էր նաեւ Երեւանի մնջախաղի թատրոնի արտիստ Հայկ Զորիկյանը: Նրա «Համլետ» ներկայացումը, որը ժյուրիի եւ հանդիսատեսի դատին հանձնվեց նոյեմբերի 16-ին, արժանացավ բարձր գնահատականի եւ երկու մրցանակի: Լեհաստանի թատերական գործիչների միության եւ լեհ հանրահայտ արտիստուհի Իրենա Ռժեզովսկայայի անվան մրցանակները եւս մեկ անգամ հաստատեցին, որ մեր թատրոնը, հատկապես` մնջախաղի թատրոնը այսօր լուրջ արտիստ ունի:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ