Մոսկվայի հարավ-արեւմուտքում չորեքշաբթի ուշ երեկոյան սպանվել է քաղաքի նորաձեւության տներից մեկի գլխավոր տնօրեն Օլեգ Խաչատուրովը: Ինտերֆաքս գործակալության տվյալներով, անհայտ անձը Վինոկուրովի փողոցի թիվ 22 տան մոտ հրազենից հինգ գնդակ է արձակել գործարարի կրծքին, որը տեղում մահացել է:
Հանցագործության փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ («սպանություն») հոդվածով:
ՌԻԱ գործակալության աղբյուրների տվյալներով, Օլեգ Խաչատուրովը ղեկավարում էր մորթեղենի կարի արհեստանոցներից մեկը: Քննության գլխավոր վարկածի համաձայն, սպանությունը պատվիրված է եւ կապված է նրա առեւտրային գործունեության հետ: