Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հրամանագրեր է ստորագրել Արամ Գրիգորյանին Թուրքմենստանում եւ Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը 1993-ից Աշգաբադում Հայաստանի արտակարգ եւ անփոխարինելի եւ հանգուցյալ Թուրքմենբաշու ամենասիրելի դեսպանն էր: Թե ինչու են վերջինիս հետ կանչել, առայժմ հայտնի չէ: