Մայր աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում մահվան 100-ամյակի կապակցությամբ բացվել է Խրիմյան Հայրիկի կիսանդրին: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն օրհնության խոսք է ասել բացման արարողության ժամանակ: Ներկայացվել է «Խրիմյան Հայրիկըՙ եկեղեցականի տիպարի մասին» ԳԱԱ պատմագիտության ամբիոնի վարիչ Էմմա Կոստանդյանի բանախոսությունը: Ճեմարանի երգչախումբը հանդես է եկել կատարումներով: