«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2007-11-29 | #221, 2007-11-30 | #222, 2007-12-01


ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԱՐՈՆՅԱՆԸ ԽԱՂԱՂ ԴԱՇՆ ԿՆՔԵՑԻՆ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ կայացան 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Պայքարը շարունակող Լեւոն Արոնյանն ու վլադիմիր Հակոբյանն առաջին պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Արոնյանը սեւերով հաշտություն կնքեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի հետ, իսկ Հակոբյանը միավորը բաժանեց մեկ այլ ռուսաստանցուՙ Վլադիմիր Մալախովի հետ: Ընդհանրապես, 3-րդ փուլի 16 հանդիպումներից միայն 5-ն արդյունավետ ելք ունեցան: Իվան Չեպարինովը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, Մայքլ Ադամսը պարտության մատնեց Ժիանհաո Ժոուին, Գատա Կամսկին առավելության հասավ Կիրիլ Գեորգիեւի նկատմամբ: Դմիտրի Յակովենկո-Զոլթան Ալմաշի, Յու Վանգ-Բու Քսյանջի պարտիաներում հաղթեցին սպիտակներով խաղացող շախմատիստները:

Իվանչուկ-Նիսիպեանու, Մաչեյա-Սասիկիրան, Շիրով-Օնիշչուկ, Ռուբլյովսկի-Սվիդլեր, Ֆրեսինետ-Ալեքսեեւ, Գրիշչուկ-Բարեեւ, Դոմինգուես-Կառլսեն, Տոմաշեւսկի-Պոնոմարյով, Կարյակին-Բաքրո պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4