«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2007-11-30 | #222, 2007-12-01 | #223, 2007-12-04


ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀՅԴ-ԻՆՙ ԲԵՎԵՌ Է ԿԱԶՄԵԼՈՒ

Վերջ է դնելու ՀՀ նախագահի քարոզարշավի երկբեւեռությանն իր ներկայությամբ եւ այդ հավակնության հայտն արդեն ներկայացրել է սեփական թեկնածուի առաջադրմամբ: Քաղաքական ուժն այդ ՀՅԴ-ն է, թեկնածունՙ Վահան Հովհաննիսյանը: Մտադրություն-հավակնության բարձրաձայնողն էլ ՀՅԴ ԳՄ մամլո քարտուղար, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանն է. «Չնայած այսօր ներքաղաքական գործընթացները երկբեւեռ դաշտում են, սակայն շուտով կարող է այն բազմաբեւեռ դառնալՙ փոխելով Հայաստանի ներքին քաղաքականության սեւ-սպիտակ երանգավորումը: Չունենայինք բեւեռ կազմելու մտադրությունՙ հանդես չէինք գա սեփական թեկնածուով»: Եվ այսպես, երկբեւեռ դաշտի բազմաբեւեռայնացումը հեղինակելու մասին խոսելուց բացի, «Փաստարկ» ակումբի երեկվա բանախոսն անդրադարձավ նաեւ ՀՀ քաղաքական դաշտում թունավոր մոտեցումների ակտիվացմանը, որը շատ ավելի սրվեց Տեր-Պետրոսյանի միտինգներով: Սակայն հարկ է զերծ մնալ այդ տեխնոլոգիաներից, որ «սեւ PR» անունն է կրում, եւ հատկապես ՀՅԴ հանդեպ անգործադրելի համարել, ըստ Սպարտակ Սեյրանյանի, քանի որ. «ՀՅԴ-ն անհարիր է համարում սեւ PR-ը քարոզչության առանցք դարձնելը, սակայն մեր հանդեպ գործադրելու դեպքում յուրաքանչյուր քաղաքական ուժ համարժեք պատասխանը կստանա, ինչը շատ վատ կլինի իրենց համար: Մեր ասելիքը շատ է, շատ բան գիտենք , բայց այդ տեխնոլոգիաները գործադրելի չենք համարում»: Սրանով էլ բանախոսը կարեւորեց ՀՅԴ-ից կեղտոտ ձեռքերով հեռու մնալու սկզբունքը, քանի որ ինքն էլ կարող է կեղտի մասին խոսել:

Աջակցության ակնկալիք էլ ունի կուսակցությունըՙ հիմնականում նրանցից, ովքեր դավանում են ազգային արժեքներ ու ՀՅԴ-ն գնահատում որպես դրանց կրող:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4