Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր աթոռի մի շարք միաբաններ նոր նշանակումներ են ստացել Մայր աթոռի կառույցներում եւ Հայ եկեղեցու տարբեր թեմերում:
Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը, ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսուչի պարտականություններից, նշանակվել է ճեմարանի տեսուչ: Հայորդյաց տների կենտրոնական գրասենյակի տնօրեն Տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը համատեղության կարգով ծառայության է նշանակվել Արագածոտնի թեմում` իբրեւ առաջնորդական տեղապահի ժամանակավոր պաշտոնակատար: Տ. Նորայր աբեղա Սիմոնյանը հոգեւոր ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: