Վաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի շենքը, որի բացումը պետք է կայանա մինչեւ 2011 թվականը, ունենալու է իր օն-լայն կայքը, որի միջոցով միջազգային հանրությունը տեղեկանալու է Հայոց ցեղասպանության եւ նրա մինչեւ օրս ունեցած հետեւանքների պատմությանը, տեղեկացնում է խմբագրությունում ստացված հաղորդագրությունը:
Ավելացնենք, որ կառույցը, որն այժմ վերանորոգման փուլում է, 14-րդ եւ Ջի փողոցների խաչմերուկում գտնվող Վաշինգտոնի ազգային բանկի շենքն է եղել նախկինում եւ զբաղեցնում է մոտ 17 հազար քառ. մետր տարածք:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ