«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2007-12-18 | #234, 2007-12-19 | #235, 2007-12-20


ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՏԻՎ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Երեկ Վազգեն Մանուկյանը տարածել է հայտարարություն, որ դիմել է դատախազություն` պահանջելով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» թերթի դեմ, անձը վիրավորելու եւ զրպարտելու համար: Հիշեցնենք, որ այդ թերթում հրապարակվել էր «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով հոդված: Ըստ Վազգեն Մանուկյանիՙ «հոդվածն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց»: «Թերթի ամբողջ հոդվածը կառուցված է ինձ անհիմն վերագրված ձեռագիր փաստաթղթի վրա», հայտարարում է ԱԺՄ նախագահը եւ նշում, որ իր լիազորված անձը, փաստաբան Վարդան Զուռնաչյանը զանգահարել է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին ձեռագրի համատեղ փորձաքննություն անցկացնելու պատասխանը ստանալու համար, սակայն «խմբագիրը հրաժարվել է իր ներկայացուցչի միջոցով մեզ հետ համատեղ ձեռագիր բնօրինակը ձեռագրաբանական փորձաքննության ներկայացնելու մեր առաջարկից», նշվում է տարածված հայտարարության մեջ: «Նման պայմաններում, հաշվի առնելով հարցի հրատապությունը, ինչպես նաեւ այն ցինիզմը, որով թերթը փորձել է ինձ վիրավորել, զրպարտել, ինչպես նաեւ հասարակությանը կեղծ տեղեկատվություն մատուցել, ես ստիպված եմ դիմել դատախազությանը: Ընդգծում եմ, որ ես չէի դիմի դատախազությանը, եթե թերթի խմբագիրը համաձայներ իր ներկայացուցչի հետ փաստաթուղթը փորձաքննության ուղարկելու իմ առաջարկին», ասված է ԱԺՄ նախագահի հայտարարության մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4