Լույս է տեսել նորՙ «Փաստաբան» ամսագիրը, որի հիմնադիրը ՀՀ փաստաբանների պալատն է: Այն փաստորեն առաջինն է իր տեսակի մեջ որպես փաստաբանների մասնագիտացված ամսագիր: Առաջին համարում ներկայացվել են Փաստաբանների պալատի խորհրդի, կարգապահական հանձնաժողովի, հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության որոշ մանրամասներ: Ամսագրի լույսընծայման առիթով իր գործընկերներին ողջունել է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Համարում զետեղված են նաեւ «փաստաբաններ-դատավորներ» մասնագիտական բանավեճային նյութեր, մանրամասնորեն ներկայացված են Եվրոպական դատարանի կայացրած վերջինՙ «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» որոշումը եւ այլ հրապարակումներ:
Ամսագիրը հրատարակվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) եւ Ամերիկյան իրավաբանների միության (ABA) աջակցությամբ: Խմբագիրն է մեր թերթի նախկին աշխատակից եւ այժմ հեղինակներից Սառա Պետրոսյանը: