Մոսկվայում անցկացված Միխայիլ Վորոնինի անվան գավաթի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը: Մրցաշարին մասնակցում էին 22 երկրների 50 մարմնամարզիկներ:
Հայաստանի հավաքականի անդամներից երկուսն առանձին վարժություններում մրցանակակիր դարձան: Արտյոմ Ավետյանը հաջող հանդես եկավ հենացատկի մրցումներում` արժանանալով բրոնզե մեդալի: Իսկ նժույգի վրա վարժություններում նույնպիսի արդյունքի հասավ նաեւ Հարություն Մերդինյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ