«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՎԱՔՎԵՑ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագիծը: Նշվել է, որ մինչեւ համապատասխան հրամանագրի ստորագրումը, Ազգային անվտանգության խորհուրդը պիտի վերջին անգամ ամենայն աչալրջությամբ քննարկի կարեւորագույն այդ փաստաթուղթը: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ մի շարք կազմակերպությունների եւ միջազգային փորձագիտական շրջանակների եզրակացությունները: Ազգային անվտանգության խորհրդի անդամները ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը գնահատել են որպես լիարժեք հաջողված փաստաթուղթ, նշելով, որ ամբողջովին արտահայտում է այս պահին մեր պետությանը սպառնացող վտանգների եւ դրանց դիմագրավման միջոցների իրավիճակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4