«Ժառանգություն» կուսակցության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ «Գելափի» հարցումների, Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը, չնայած նա չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու, կազմում է 22%: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ հարցվողների 12%-ը որպես նախընտրելի թեկնածուի, առաջին հերթին նշել է Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ այդ վարկանիշը նույնիսկ աճ է գրանցել նախորդ` նոյեմբերին անցկացված հարցման համանման տվյալի համեմատ: Այս ցուցանիշին ավելանում է նաեւ այն 10%-ը, որ պատրաստ են տալու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, եթե իրենց նշած առաջին թեկնածուի մասնակցությունը ինչ-որ պատճառով հնարավոր չլինի: «Ժառանգությունը» նշում է, որ ընդհանուր առմամբ ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի, ե՛ւ «Ժառանգություն» կուսակցության վարկանիշում աճ է գրանցվել: