«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#235, 2007-12-20 | #236, 2007-12-21 | #237, 2007-12-22


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԴԵՄ

Դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմումի հիման վրա «ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 20.12.07-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով եւ 136-րդ հոդվածի 1-ին մասով»: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության կենտրոնի քննչական բաժինՙ քննություն կատարելու համար: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը դիմում-բողոք էր ներկայացրել հայտնելով, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 15.12.07 թիվ 224 համարում տպագրված «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF» - «Իմ պայքարը» վերնագրով հոդվածում հրապարակայնորեն տարածվել են նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ եւ այդ տեղեկությունները զուգորդվել են ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4