Կիրակի օրը թուրքական ռազմօդանավերը հրթիռահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային շրջաններին: Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ներկայացուցիչներին վկայակոչելով Ֆրանսպրեսը հաղորդում է, որ ռմբակոծվել է Էրբիլ քաղաքից հյուսիս ընկած լեռնային շրջանը: Նշվում է, որ թուրքական երեք ռազմօդանավերի հարվածներից զոհեր եւ տուժածներ չկան:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքական օդուժը առնվազն չորս անգամ հարվածել է Հյուսիսային Իրաքում գտնվող թիրախներին, որոնք, ըստ Անկարայի, ՔԲԿ գրոհայինների հենակետեր են: Նախավերջին ռմբակոծությունը տեղի էր ունեցել լույս շաբաթ գիշերը: Թուրքիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ իրենք չեն հրաժարվի Հյուսիսային Իրաքում ՔԲԿ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու գծից:
Պ. Ք.