«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2007-12-21 | #237, 2007-12-22 | #238, 2007-12-25


ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ ԶԻՋԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ

Եվ այսպես, Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատի «հավերժական» փոխնախագահ Արթուր Չիլինգարովը վերջապես զիջեց իր պաշտոնը: Չար լեզուներն ասում են, որ հայտնի բեւեռախույզը դարձել է կանացի «խարդավանքի» զոհ, իբր Վլադիմիր Պուտինն ինքն է փոխնախագահի պաշտոնի համար երաշխավորել ճանաչված չմշկորդուհի Սվետլանա Ժուրովային: Փոխարենը Չիլինգարովին առաջարկել են ղեկավարել ներխմբակցական խմբերից մեկը:

Չիլինգարովը Ռուսաստանի այն բարձրաստիճան հայ պաշտոնյաներից էր, որ երբեք չի թաքցրել իր ազգային ծագումը: Ակտիվորեն մասնակցում է տեղի հայ համայնքի գործունեությանը, իր նպաստն է բերում ռուս-հայկական առնչությունների ակտիվացմանը եւ այլն:

Մնում է հուսալ, որ Արթուր Չիլինգարովը, տեղի մեր հոգեւոր թեմում լինելով հոգաբարձուների խորհրդի նախագահ, նոր ուժով կլծվի Մոսկվայում հայ եկեղեցական շքեղ համալիրի կառուցման աշխատանքներին: Ավելի շատ ազատ ժամանակ կունենա...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4